ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ասում են...

Ասում են...
12.12.2008 | 00:00

...թե նախագահական նստավայրում վերջապես սկսել են համարժեք ընկալել վերջին շրջանում հրապարակային միջոցառումներին Սերժ Սարգսյանի հետ Ռոբերտ Քոչարյանի «համատեղ» մասնակցությունը։ Ըստ մեր աղբյուրի, նախագահի աշխատակազմում տարբեր ճանապարհների և կարևոր օբյեկտների բացմանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը գնահատում են իբրև Սերժ Սարգսյանի օգտին տարվող քարոզչության դեմ հակաքարոզչություն։ Որովհետև յուրաքանչյուր այդպիսի միջոցառման ներկայանալով` Քոչարյանն ընդգծում է, թե ինքն է տվյալ նախագծի ակունքներում կանգնած եղել, իսկ Սերժ Սարգսյանն այդ ամենի հետ սկզբունքորեն որևէ կապ չունի։ Մեր աղբյուրը պնդում է, որ նախագահականի հրահանգով խիստ վերահսկողություն է սահմանված Քոչարյանի ֆինանսական միջոցների, նրան պատկանող ֆոնդերի նկատմամբ։ Առանձին և հատուկ վերահսկողություն է իրականացվելու նաև «Արդշինինվեստ», «Յունիբանկ» և «Կոնվերս» բանկերի նկատմամբ, ուր, ըստ շրջանառվող լուրերի, Քոչարյանի կամ նրա ընտանիքի անդամների մասնակցությունն այլևս փաստված է։

Դիտվել է՝ 3797

Մեկնաբանություններ